Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գազավորված ըմպելիքը «հիմարացնում է» ուղեղը

Գազավորված ըմպելիքը «հիմարացնում է» ուղեղը
30.09.2013 | 11:38

Կոֆեինը, գազավորված և սոդայացված էներգետիկ ըմպելիքները դեռահասներին դարձնում են հիմար, քանի որ խոչընդոտում են ուղեղի զարգացմանը: Նման տխուր եզրակացության են հանգել շվեյցարիացի հետազոտողները:

Ինչ ասես, որ չի անում խեղճ մայրը` արգելելու երեխային առավոտից երեկո խմել գազավորված ըմպելիքներ, որոնք խիստ վտանգավոր են առողջության համար: Ինչ-որ մեկը հանկարծ հիշում է, որ կոլայի մեջ խառնում են մեխակի մեծ չափաբաժին, և մեկ ուրիշն էլ պատմում է, որ այն չափազանց վատ ազդեցություն է թողնում ուղեղի վրա: Այս հարցում թե՛ հիշողները, թե՛ պատմողները բացարձակապես ճիշտ են. Դա ապացուցել են նաև Ցյուրիխի համալսարանի հետազոտողները:

Շվեյցարիայի գիտնականները պարզել են, որ ցանկացած գազավորված ըմպելիք, որը պարունակում է կոֆեին (այդ թվում և սուրճը), խոչընդոտում է երեխայի ուղեղի նորմալ զարգացմանը: Մասնավորապես, կոֆեինն ունի խթանիչ ազդեցություն, կանխում է խոր քունը, ազդում է ուղեղի զարգացմանը հատկապես դեռահասության շրջանում: ՈՒղեղի զարգացման հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել շիզոֆրենիայի, անհանգիստ վիճակի, թմրանյութերի չարաշահման և հոգեկան խանգարման: Թեև կոֆեինի թողած հետրանքների մասին տվյալները հետազոտողները ստացել են առնետների վրա փորձարկում անելիս, սակայն նրանք պնդում են, որ նույնը վերաբերում է նաև երեխաներին և դեռահասներին: Որպեսզի էներգետիկ ըմպելիքները բացասաբար չազդեն ուղեղի վրա, դեռահասը պետք է օգտագործի օրական 300-400 մգ կոֆեին, ինչը համարժեք է չորս բաժակ կոլային կամ երեքից-չորս բաժակ սուրճին: Ի գիտություն շատ-շատերի, մասնագետները զգուշացնում են, որ մեկ բաժակ գազավորված ըմպելիքը պարունակում է 80 մգ կոֆեին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ